ԱՊԼ ղեկավար.Միջամտությունը սիրիական իրավիճակին ուժի կիրառում չի նախատեսում![]() 26 սեպտեմբերի 2012 - 20:17 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի շրջանակներից դուրս Սիրիայում տիրող իրավիճակին միջամտելու կոչերը չեն նախատեսում ուժի կիրառում`այդ երկրում իշխող ռեժիմը փոխելու համար, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին: Նախօրեին Քաթարի էմիրը ՄԱԿ-ում առաջարկել էր արաբական պետություններին միջամտել սիրիական իրավիճակին, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարողացել արդյունավետ դիրքորոշում մշակել` իշխանությունների և ընդդիմության միջև հակամարտությունը լուծելու համար: «Շատ կարևոր է ՄԱԿ-ի ԱԽ-ի վստահությունը: Դա մարմին է, որն անմիջականորեն պատասխանատու է խաղաղության և անվտանգության համար: Հակառակ դեպքում կլինի քաոս, քանի որ այլ մարմին չկա»,-ասել է ԱՊԼ ղեկավարը: Միևնույն ժամանակ Ալ-Արաբին ափսոսանք է հայտնել, որ ԱԽ-ի որոշ բանաձևեր ընդունվում, սակայն չեն իրագործվում, իսկ մյուսները պարզապես արգելափակվում են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |