ԼՂՀ ԱԳՆ-ՈՒՄ ՀԵՐՔԵԼ ԵՆ ԱԲԽԱԶԻԱՅԻ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հերքել են այն տեղեկատվությունը, թե իբր Մոսկվայում կայացել է Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի եւ Հարավային Օսիայի նախագահներ Սերգեյ Բագապշի, Արկադի Ղուկասյանի եւ Էդուարդ Կոկոյտայի պաշտոնական հանդիպումը, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական օրակարգում ընդգրկված չէ Աբխազիայի, Հարավային Օսիայի, Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի նախագահների` ընթացիկ տարվա ապրիլին Սուխումիում կայանալիք հանդիպման մասին հարցը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---