Հայաստանի կառավարությունը հաստատել է 2013-ի պետբյուջեի նախագիծը

Հայաստանի կառավարությունը հաստատել է 2013-ի պետբյուջեի նախագիծը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում հաստատել է 2013-ի պետական բյուջեի նախագիծը: Ինչպես հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, համախմբված պետբյուջեի եկամուտները պլանավորվում է սահմանել 1 տրիլիոն 59 մլրդ դրամի մակարդակում, ծախսերը` 1 տրիլիոն 183 մլրդ դրամի, իսկ դեֆիցիտը` 124 մլրդ դրամի:

Միաժամանակ, համայնքների բյուջեն եկամուտների գծով կկազմի 97,5 մլրդ դրամ, իսկ ծախսերի գծով` 101,7 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը` 4,2 մլրդ դրամ:

Գնաճի 12-ամսյա ցուցանիշը կսահմանվի 4 +_ 1,5 տոկոսի մակարդակում, դեֆիցիտը` 2,6 տոկոսի, տնտեսական աճը` 6 տոկոսի, միաժամանակ 2012-ի տվյալներով տնտեսական աճը կլինի 7 տոկոսի սահմաններում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---