ԱՄՆ կառավարությունը Հայաստանի մասնավոր հատվածին կտրամադրի լրացուցիչ 9,6 մլն դոլար

ԱՄՆ կառավարությունը Հայաստանի մասնավոր հատվածին կտրամադրի լրացուցիչ 9,6 մլն դոլար

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի 3-րդ փոփոխության ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու մասին:

Որոշում է ընդունվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագրի 3-րդ փոփոխության ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու մասին:

Ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ներմուծված փոփոխություններով ԱՄՆ կառավարությունը 9,6 մլն դոլարով ավելացնում է Հայաստանի աջակցությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---