Վիկ Դարչինյանը մտադիր է առաջին պարտությունը հասցնել Լուիս Օռլանդո Դել Վալլեին

Վիկ Դարչինյանը մտադիր է առաջին պարտությունը հասցնել Լուիս Օռլանդո Դել Վալլեին

PanARMENIAN.Net - Իրար հետևից երկու պարտություն կրելուց հետո Վիկ Դարչինյանը պլանավորում է ռինգ վերադառնալ անպարտելի պուերտոռիկացի Լուիս Օռլանդո Դել Վալլեի դեմ մարտում, ով իր ակտիվում ունի 15 հաղթանակ:

Դել Վալլեն և Դարչինյանը մենամարտ կանցկացնեն NABF կազմակերպության երկրորդ թեթևագույն քաշային կարգում չեմպիոնի թափուր տիտղոսի համար: Մենամարտը կկայանա սեպտեմբերի 29-ին Կոնեկտիկուտում և կհեռարձակվի HBO-ով:

Վիկ Դարչինյանը մտադիր է առաջին պարտությունը հասցնել իր մրցակցին: «Ես ընտրել եմ ռազմիկի ուղին, ես ճանապարհորդել եմ ողջ աշխարհով, տեսել եմ իմ քաշի լավագույն բռնցքամարտիկներին, որպեսզի լավագույնը դառնամ: Ես կարծում եմ, որ Դել Վալլեի հաղթանակի վրա փող դնելը վատ ներդրում է: Հարի Շոուն սխալ է վարվում, որովհետև դա ներդրում է մարզիկի վրա, ով շուտով կպարտվի: Դա շատ կոշտ մենամարտ կլինի»,- Դարչինյանի խոսքերը հաղորդում է sovsport.ru-ն:

Գարի Շոուն խոստովանել է, որ Դել Վալլեին իսկապես կարող է չբավականացնել փորձը վետերանի դեմ մենամարտում: Միաժամանակ, Վլադիմիր Խրյունովը հաղորդել է, որ մշակում է Դարչինյանի մարտը Բախտինի դեմ: Բռնցքամարտիկները կարող են հանդիպել Ռուսաստանում այս տարվա դեկտեմբերին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---