«Պրոժեկտորպերիսխիլտոն»-ը փակվում է Գարիկ Մարտիրոսյանի ու Սերգեյ Սվետլակովի հեռանալու պատճառով

«Պրոժեկտորպերիսխիլտոն»-ը փակվում է Գարիկ Մարտիրոսյանի ու Սերգեյ Սվետլակովի հեռանալու պատճառով

PanARMENIAN.Net - «Պրոժեկտորպերիսխիլտոն» հաղորդումն այլևս եթեր դուրս չի գա ռուսական Առաջին ալիքի եթերում: Ինչպես հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, փակման մասին որոշումը կայացվել է մշտական հաղորդավարներ Գարիկ Մարտիրոսյանի ու Սերգեյ Սվետլակովի հեռանալու պատճառով:

«Դեռ ամռանը ինձ զանգահարեց «Գազպրոմ-մեդիահոլդինգի» գլխավոր տնօրեն Նիկոլայ Սենկևիչը և հայտնեց, որ Սերգեյ Սվետլակովն ու Գարիկ Մարտիրոսյանն այլևս չեն մասնակցելու «Պրոժեկտորպերիսխիլտոն» հաղորդմանը, քանի որ նոր պայմանագրեր են կնքել ТНТ հետ: Ես խնդրեցի նրան, որ բացառության կարգով նրանց թույլատրվի մասնակցել Առաջին ալիքի մեկ հաղորդման: Բարի կամքի առկայության դեպքում այդ հարցերը հեռուստատեսությունում հաջողությամբ լուծվում են, իմ զրուցակիցը բարի կամք չդրսևորեց»,-հաղորդագրության մեջ մեջբերվում են Կոնստանտին Էռնստի խոսքերը:

Հեռուստաալիքն ափսոսում է նախագծի փակման մասին, սակայն որոշել է չփոխել հաղորդավարների կազմը: Հաղորդումը թանկ է մեզ համար այնպիսին, ինչպիսին մենք այն ստեղծել ենք, իսկ դուք դիտել եք 2008թ. մայիսից»,-ասել է հեռուստաալիքի գլխավոր տնօրենը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---