ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԵԹԵ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՉՏԱՆ` ԲԱՔՈՒՆ ՔԱՅԼԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԻ ԵԼՆԵԼՈՎ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ19 մարտի 2005 - 07:17 AMT PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումների ժամանակ աձաջընթաց նկատվի, ապա այդ դեպքում գուցե եւ առաջանապետությունների ղեկավարների խորհրդատվությունների հերթական ռաունդի անհրաժեշտություն: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը, մարտի 18-ին Պեկինում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման հնարավորությունը: Միեւնույն ժամանակ, Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ եթե խաղաղ բանակցությունները ոչ մի արդյունք չտան, ապա կստեղծվի «նոր իրավիճակ» եւ պաշտոնական Բաքուն «համապատասխան քայլեր» կձեռնարկի: Ի.Ալիեւը հայտարարել է, որ խաղաղ բանակցությունները ձգվում են ավելի քան 10 տարի եւ ոչ մի արդյունք չի ձեռքբերվել եւ «ադրբեջանական ժողովրդի համբերությունը անսահման չէ»:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |