Իգոր Կորոտչենկո. ԱՄՆ-ն կարգելափակի ռուսական զենք գնելու Իրաքի ցանկացած խոշոր գործարք

Իգոր Կորոտչենկո. ԱՄՆ-ն կարգելափակի ռուսական զենք գնելու Իրաքի ցանկացած խոշոր գործարք

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն արգելափակելու է Իրաքի կողմից ռուսական զենքի գնման ցանկացած խոշոր գործարք, ՌԻԱ Նովոստիին հինգշաբթի օրը հաղորդել է Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն` մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ առաջիկա տարիներին Բաղդադը կարող է Ռուսաստանից գնել 4.3 մլրդ դոլար արժողությամբ զենք և ռազմատեխնիկա:

2008-2011թթ ընթացքում Ռուսաստանը Իրաքին է վաճառել 246 մլն դոլար արժողությամբ զենք, հիմնականում` ուղղաթիռներ: 2012-2015թթ համար Ռուսաստանը ռազմական որևէ պայմանագիր դեռևս չունի:

Ըստ նրա, Իրաքի կողմից զենքի մատակարարման ոլորտում ամերիկյան ընկերությունների դոմինանտությունը կպահպանվի, առնվազն, առաջիկա 5 տարիների ընթացքում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---