«Հայկական ժամանակ». ՀԱԿ ակտիվիստների գործով ցուցմունք տված Միրզոյանը թմրամոլ է

«Հայկական ժամանակ». ՀԱԿ ակտիվիստների գործով ցուցմունք տված Միրզոյանը թմրամոլ է

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ օգոստօսի 17-ին Երևանում կալանավորվելէ ԱՄՆ քաղաքացի Ալեքս Միրզոյանը:

Վերջինիս անձը հետաքրքիր է այնքանով, որ նաև նրա ցուցմունքների հիման վրա` ՀԱԿ չորս երիտասարդներ երկու ամիս առաջ դատապարտվեցին 2-6 տարվա ազատազրկման:

«Մինչև երեկ ՀՀ իրավապահներն այս լուրը ճշտելու «ՀԺ» թղթակցի հարցումներին տալիս էին ժխտողական պատասխան: Երեկ, սակայն, ՊԵԿ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունից թերթի թղթակցին հայտնել են, որ Միրզոյանը օգոստոսի 17-ից կալանավորված է իրենց քննչական վարչությունում քննվող գործի շրջանակներում, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (մաքսանենգություն, պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ) և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, պատժվում է մինչև 3 տարի ազատազրկմամբ): Այսօր, ժամը 12.00-ին վերաքննիչ դատարանը կսկսի դատապարտված երիտասարդների բողոքի քննությունը: «Հուսանք, որ թմրամոլ վկայի ցուցմունքները վերաքննիչ դատարանն առնվազն կասկածի տակ կառնի»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---