ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆԸ ՎՈՐՈՆԵԺԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - «Հայաստանի վերածնունդը» ցուցահանդեսը կբացվի մարտի 28-ին Վորոնեժի պետական համալսարանի պատմության թանգարանում: Ինչպես հաղորդել է թանգարանի տնօրեն Ալեքսանդրա Ստեպինինան, ցուցադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 90-ամյակին: Ցուցահանդեսում կներկայացվեն փաստաթղթեր, լուսանկարներ, գրքեր` ռուսերեն եւ հայերեն լեզուներով, Հայաստանի պատմության մասին պատմող այլ նմուշներ: Բացմանը կմասնակցեն ցուցահանդեսը նախաձեռնած Վորոնեժի մարզի հայկական սփյուռքի, ինչպես նաեւ` մարզի վարչակազմի ներկայացուցիչները: Նախատեսվում է նաեւ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչների մասնակցությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---