Վերաքննիչ դատարանը սկսել է ՀԱԿ ակտիվիստների բողոքի քննությունը

Վերաքննիչ դատարանը սկսել է ՀԱԿ ակտիվիստների բողոքի քննությունը

PanARMENIAN.Net - ՀՀ Վերաքննիչ քրեկան դատարանում այսօր դատավոր Դանիելյանի նախագահությամբ սկսվել է ՀԱԿ 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի վերաքննիչ բողոքի քննությունը:

Դատական նիստին ներկա էր ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը և այլ քաղաքացիներ, իսկ դատավորությանը զուգահետ Վերաքննիչ դատարանի բակում «Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» նախաձեռնությունն անցկացնում էր արդար դատավարություն պահանջող պիկետ:

Տիգրան Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանը և մյուս երեք ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանը դատավարության ընթացքում ներկայացրեցին իրենց միջնորդությունները` բեկանելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի հուլիսի 20-ի դատավճիռը, ըստ որի, ՀԱԿ ակտիվիստները դատապարտվել են 2- 6 տարվա ազատազրկման :

Վահե Գիրգորյանը միջնորդության մեջ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածը( ոստիկանին դիմադրություն ցույց տալը) վերջին 4 տարիների ընթացքում կիրառվել է 30 անգամ ավելի, քան ՀՀ անկախության հռչակումից ի վեր, ընդ որում, ըստ փաստաբանի, այն ճնշող մեծամասնությամբ կիրառվել է միայն քաղաքական հակառակորդների և նրանց պաշտապանող անձանց նկատմամբ: Ըստ փաստաբանի, այս հանգամանքը պետք է հաշվի առնվի դատարանի կողմից՝ քաղաքական սույն հոդվածով քաղաքական հակառակորդների, տվյալ դեպքում ակտիվիսդտների, որպես քաղաքական հաշվեհարդարի իրավական հիմք հանդիսացող գործիք օգտագործելու հավանականությունը :

Փաստաբանները նշեցին նաև, որ ակտիվիստների պատժի նշանակման համար հաշվի չեն առնվել մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ պատժաչափի վրա, իսկ որոշ դեպքերում էլ հաշվի են առնվել որոշակի ծանրացուցիչ հանգամանքներ, որոնց կիրառումը տվյալ դեպքում արգելվում է օրենքով : Մասնավորապես, դատարանը բոլոր դատապարտվածների դեպքում հաշվի չի առել կրթության հանգամանքը, քաղաքական-հասարակական ակտիվության, Տիգրան Առաքելյանի դեպքում հաշմանդամության կարգ ունենալու, Դավիթ Քիրամիջյանի դեպքում այն, որ նա ունի ծանր հիվանդություն և կրել է ոտքի վիրահատություն և մի շարք այլ հանգամանքներ:

Փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջնորդությունն ընթերցելիս նշեց, որ, եթե նույնիսկ դատարանը հաշվի չառնի միջնորդության մեջ ներկայացրած մյուս փաստերը, ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանելու համար կարող է հիմք ծառայել միայն այն հանգամանքը, որ դատավորը ամբաստանյալ Սարգիս Գևորգյանին թույլ չի տվել մինչև վերջ ընթերցել իր պաշտպանական ճառը` հանգեցնելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և Մարդու իրավունքերի և հիմանարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի որոշ կետերի խախտման : Այս խախտումն, ըստ փաստաբանի, ամեն դեպքում վճիռը բեկանելու հիմք է, համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի :

Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 11-ը` ժամը 13.00-ն :

Հաջորդ դատական նիստին դատարանը կլսի մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանի դիտարկումները :

Հիշեցնենք` հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստ Արտակ Կարապետյանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության, Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---