Հնդկական պարեր` Առնո Բաբաջանյան համերգասրահում

Հնդկական պարեր` Առնո Բաբաջանյան համերգասրահում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին` ժամը 19:00-ին, «Բհարատնատյամ» պարային համույթը ելույթ կունենա Առնո Բաբաջանյան համերգասրահում: Ռևաթի Ռամաչանդրանի գլխավորությամբ հինգ հոգուց բաղկացած համույթի ելույթը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

Ռամաչանդրանի հետ միասին ելույթ կունենան Կորուկայի Ռամաչանդրան Մանասվինին (ցիմբալ), Փրեեթի Մահեշվարը (մենակատար), Կրիշնամուրթի Վենկատասուբրամանիանը (մրիդանգամ) և Վասուդևան Մուրուգանանդամը (ջութակ):

Սեպտեմբերի 30-ին պարային համույթը ելույթ կունենա նաև Երևանի պետական համալսարանում` հայ, հնդիկ և օտարազգի ուսանողների համար: Իսկ վերջին ելույթը ծրագրված է Գյումրիի Պետական կոնսերվատորիայում հոկտեմբերի 1-ին:

Համերգները կազմակերպվել են Երևանում Հնդկաստանի դեսպանատան կողմից` Հնդկաստանի մշակութային կապերի հյուպատոսի, Արտաքին գործերի նախարարության, Հնդկաստանի կառավարության և ՀՀ մշակույթի նախարարության կողմից, հաղորդում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---