Արմավիրի մարզի Խորոնք համայնքում նորից ընտրություններ են լինելու

Արմավիրի մարզի Խորոնք համայնքում նորից  ընտրություններ են լինելու

PanARMENIAN.Net - ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ այսօր արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Արմավիրի մարզի Խորոնք համայնքում 2012թ. հոկտեմբերի 28-ին կայանալիք համայնքի ղեկավարի նոր ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Բաշխումն ունի հետևյալ տեսքը` տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` «Օրինաց Երկիր» կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---