25 հազար մահմեդականներ Բանգլադեշում ավերել են բուդդիստների տները՝ Facebook-ում լուսանկարի պատճառով

25 հազար մահմեդականներ Բանգլադեշում ավերել են բուդդիստների տները՝ Facebook-ում լուսանկարի պատճառով

PanARMENIAN.Net - Հազարավոր մահմեդականներ շաբաթ լույսի կիրակի գիշերը Բանգլադեշի հարավ-արևելքում ավերել են և այրել բուդդիստների տները և տաճարները լուսանկարների պատճառով, որը պատկերում է Ղուրանի հրկիզումը՝ տեղադրված Facebook-ում տեղի բնակիչներից մեկի կողմից, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:

Տեղի իշխանությունների գնահատականներով, անկարգություններին մասնակցել են 25 հազար մահմեդականներ: Հարձակումների արդյունքում տուժել են հարյուրավոր տներ և, առնվազն, հինգ բուդդիստական տաճարներ:

Տվյալ պահին տուժածների և ձերբակալվածների մասին չի հաղորդվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---