Կիևում սահմանվել է ամենազանգվածային առավոտյան մարզանքի ռեկորդը՝ ավելի քան 10 հազար մարդ![]() 30 սեպտեմբերի 2012 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Կիրակի օրը Կիևում սահմանվել է ամենազանգվածային առավոտյան մարզանքի համաշխարհային ռեկորդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես պնդում են կազմակերպիչները, միջոցառմանը մասնակցել են ավելի քան 10 հազար կիևցիներ: Նախորդ համաշխարհային ռեկորդը սահմանվել էր Մեքսիկայում, որտեղ առավոտյան մարզանքի էր հավաքվել 8 հազար մարդ: Կազմակերպիչները խոստանում են, որ ռեկորդի պաշտոնական հաստատումից հետո «յուրաքանչյուր մասնակից կստանա աշխարհի ռեկորդակրի պաշտոնական հավաստագիր»: Ակցիայի անցկացման նախաձեռնողը Դենիս Սիլանտևն է, ով երիտասարդական և օլիմպիական լողի աջակցության հիմնադրամի նախագահն է, աշխարհի չեմպիոն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |