IATA-ն 2013-ին ակնկալում է համաշխարհային ավիահատվածի ցուցանիշների բարելավում

IATA-ն 2013-ին ակնկալում է համաշխարհային ավիահատվածի ցուցանիշների բարելավում

PanARMENIAN.Net - Աշխարհի ավիաընկերությունները բարձրացրել են 2012-ի շահույթի կանխատեսումները և 2013-ին ակնկալում են նոր բարելավում, երկուշաբթի օրը հայտարարել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA):

2012-ին IATA-ի կարծիքով, որը ներկայացնում է ավիափոխադրումների համաշխարհային հատվածի 80 տոկոսը, ոլորտի մաքուր շահույթը կկազմի 4,1 մլրդ դոլար: Ավելի վաղ ասոցիացիան կանխատեսել է 3 մլրդ դոլար ցուցանիշ: Այնուամենայնիվ, դա երկու անգամ քիչ է մաքուր շահույթից, որը ստացվել է անցած տարի` 8,4 մլրդ դոլար: IATA-ն ենթադրում է, որ 2013-ին ավիաընկերությունների մաքուր շահույթը կբարձրանա մինչև 7,5 մլրդ դոլար ուղևորների տեղափոխության և բեռնափոխադրումների աճի շնորհիվ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---