Լիբիայի հետախուզության աշխատող. Բաշար Ասադն առանցքային դեր է խաղացել Քադդաֆիին բռնելու մեջ

Լիբիայի հետախուզության աշխատող. Բաշար Ասադն առանցքային դեր է խաղացել Քադդաֆիին բռնելու մեջ

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադն առանցքային դեր է խաղացել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիին բռնելու մեջ, գրում է բրիտանական The Daily Telegraph թերթը` մեջբերելով լիբիական հետախուզության նախկին աշխատող Ռամի ալ Ուբեյդիին:

Նրա հաղորդմամբ, սիրիական կառավարությունը ֆրանսիական հատուկ ծառայություններին հաղորդել է Քադդաֆիի արբանյակային հեռախոսի համարը, որով նրանց հաջողվել է պարզել նրա գտնվելու վայրը: Ինչպես հաղորդում է հրատարակությունը, հեռախոսի մասին տվյալների փոխանցումը տեղի է ունեցել այն պահին, երբ միջազգային հանրության ուշադրությունը Լիբիայից տեղափոխվել է Սիրիայում աճող բռնության վրա:

«Դրա փոխարեն Բաշար Ասադը ֆրանսիացիների կողմից խոստում է ստացել իրեն ժամանակ տրամադրել և թուլացնել ռեժիմի վրա քաղաքական ճնշումը, ինչն էլ տեղի է ունեցել»,- ասել է ալ Ուբեյդին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---