10-րդ «Հայֆեստ»-ի արտասահմանյան ներկայացումների մուտքը կլինի անվճար

10-րդ «Հայֆեստ»-ի արտասահմանյան ներկայացումների մուտքը կլինի անվճար

PanARMENIAN.Net - Այս տարի «Հայֆեստ» 10-րդ միջազգային թատերական փառատոնի արտասահմանյան ներկայացումների մուտքը կլինի ազատ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: «Խոսքը գնում է արտասահմանյան ներկայացումների մասին, որովհետև հայկական թատրոնները խաղում են իրենց ներկայացումները սեփական բեմում, և մենք նրանց գործերին չենք խառնվում»,- հստակեցրեց Ղուկասյանը:

«Սա փառատոնի 10-ամյակի կապակցությամբ է արվում, և մեր նվերն է թատերասեր հանրությանը»,-եզրափակեց նա: «Հայֆեստ» փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 2-9-ը: Այն կբացի ճապոնական «Դադադադան տենկո» թատրոնը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Այս տարի փառատոնն անցնում է Never miss կարգախոսով, իսկ տարվա խորհրդանիշն է տարբեր լեզուներով գրած Հայֆեստ բառից ստեղծված թիրախը:

Այս տարվա մասնակիցների թվում են 25 խմբեր 17 երկրից, որոնք հանդես կգան 10 բեմերում: Փառատոնին մասնակցելու են այս տարվա Պերմ-սթրիթ բացօթյա փառատոնի մասնակիցները Պորտուգալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---