Վահան Հովհաննիսյանը ՀԱԿ-ին հիշեցրել է` ինչպես էին ձերբակալությունից առաջ ծեծի ենթարկվում պատգամավորները Տեր-Պետրոսյանի օրոք

Վահան Հովհաննիսյանը ՀԱԿ-ին հիշեցրել է` ինչպես էին ձերբակալությունից առաջ ծեծի ենթարկվում պատգամավորները Տեր-Պետրոսյանի օրոք

PanARMENIAN.Net - ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մեկնաբանել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քննադատությունը Վարդան Օսկանյանի և իշխանությունների հասցեին:

«Դա ասում են մարդիկ, որոնց օրոք պատգամավորներին ձերբակալությունից առաջ ծեծի էին ենթարկում: Այժմ առաջընթաց կա` պատգամավորին ձերբակալությունից առաջ ծեծի չեն ենթարկում»,-հեգնանքով նկատել է նա:

Հովհաննիսյանը նաև նկատել է, որ բանը հասել է նրան, որ ՀԱԿ ներկայացուցիչները մեղադրել են Վարդան Օսկանյանին լրտեսության մեջ:

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի` Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու դիմումին, ապա Հովհաննիսյանը հայտարարել է, որ «սա այն դեպքը չէ, երբ անձեռնմխելիությունից զրկելով` նպաստում ենք արդարադատությանը»: Ընդ որում, նա հավելել է, որ Դաշնակցությունը դեմ է պատգամավորական անձեռնմխելիությանը:

Դաշնակցության ներկայացուցիչը նաև առաջարկել է մյուս պատգամավորներին պատմել իրենց հարստության աղբյուրների մասին, ինչպես այսօր դա արել է Վարդան Օսկանյանը: «Շատերը չեն կարողանա, քանի որ տեղում կձերբակալվեն` առանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու»,-նկատել է նա:

Հովհաննիսյանը նաև հեգնանքով հարցրել է ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, հնարավոր է արդյոք նման գործ գործ հարուցել նաև իր նկատմամբ, հաշվի առնելով այն, որ նա ևս օգտագործում է իր անձնական հաշիվները բարեգործական «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունում`ուղղված սիրիահայերին օգնելուն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---