Հայաստանի Սպառողների ասոցիացիան մտադիր է քաղաքացիներին պաշտպանել պայթուցիկ նյութերից

Հայաստանի Սպառողների ասոցիացիան մտադիր է քաղաքացիներին պաշտպանել պայթուցիկ նյութերից

PanARMENIAN.Net - Հայաստանում պայթուցիկ նյութերի վերահսկողության և իրացման ոլորտը կանոնակարգման կարիք ունի, հոկտեմբերի 2-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով, օրենսդրությունն այսօրվա դրությամբ կարգավորում է միայն տարիքը և ժամանակը, սակայն չկան կետեր, որոնք վերաբերվում են պայթուցիկ նյութերի օգտագործման տեղին: Բացի դրանից, ինչպես նշել է ասոցիացիայի նախագահը, բացակայում է այդ պայթուցիկ նյութերի տարբերակումն ըստ դրանց անվտանգության և ռիսկի մակարդակի: Նա առողջության համար վտանգ է տեսնում նույնիսկ նրանում, որ Հայաստանի կառավարությունը հեշտացրել է այդ ոլորտում արտոնագրման գործընթացը: Բոլոր այս առաջարկներով ասոցիացիան մտադիր է կրկին դիմել համապատասխան պետական մարմիններին, որպեսզի պաշտպանի քաղաքացիների առողջությունը, ինչպես նաև նրանց հանգիստը, քանի որ հաճախ նույնիսկ օրենքով սահմանված 23:00-ից հետո Հրազդանի կիրճի բնակիչներն ականատես են լինում հրավառությունների:

Դրա հետ կապված նա հիշեցրել է փուչիկների պայթյունի հետ կապված դեպքը, որը տեղի էր ունեցել Երևանի կենտրոնում` Հանրապետության հրապարակում, մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում կայացած համերգի ժամանակ:

Արմեն Պողոսյանը նաև հաղորդել է, որ կազմակերպությունը նախաձեռնությամբ դիմել է ԱԻՆ դեռ 2011-ի դեկտեմբերին: «Մեզ պատասխանել են, որ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի հարցերի լուծմամբ, որոնք կապված են պայթուցիկ նյութերի օգտագործման և այլ հարցերի հետ: Մինչև հիմա մենք չենք տեսել նրանց աշխատանքի արդյունքները»,- ասել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---