Հայաստանի բնակչության 30 տոկոսն ամեն օր հեռուստացույցի առաջ 12 ժամ է անցկացնում

Հայաստանի բնակչության 30 տոկոսն  ամեն օր հեռուստացույցի առաջ 12 ժամ է անցկացնում

PanARMENIAN.Net - «Բռնությունն ագրեսիայի արտահայտչամիջոցն է, իսկ ագրեսիան լինում է կամ ի ծնե, կամ պայմանավորված միջավայրային գործոններով, կամ էլ քարոզչության հետևանք», - ասում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքայնը: Նա և հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր բանավիճեցին հատկապես վերջին գործոնի շուրջ: Քարոզչության (հատկապես հեռուստատեսային) հետևանքով են առաջանում ներընտանեկան, միջկուսակցական, միջպետական կոնֆլիկտների մեծ մասը:

«2012 թ. իրականացված հետազոտությունների տվյալվերով Հայաստանի բնակչության 54 տոկոսը հեռուստացույցի դիմաց օրեկան անցկացնում է 3-5 ժամ, իսկ 30 տոկոսը՝ 7-12 ժամ: Իսկ հեռուստատեսությունն ագրեսիայի մոդելներ է ցուցադրում հենց փրայմ թայմին», - ասաց Վահրամ Միրաքայնը: Նա վտանգը տեսնում է հատկապես սերիալներում, իսկ հոգեբան Սամվել Խուդոյանը՝ մուլտֆիլմերում:

«Վերջին շրջանում ստեղծված ոչ մի բարի մուլտֆիլմ չեմ կարողանում հիշել, իսկ սերիալներում ագրեսիան շատ չէ, ուղղակի մաֆիան հետաքրքիր է, մաֆիոզները առնականության խտացված կերպար են»:

Վահրամ Միրաքայնը նորից հետազոտություն է մեջբերում. «Սերիալի 22 դրվագից 8-ում սպանում են, 4-ում առևանգում, իսկ 5-ում ոստիկանի նկատմամբ բռնություն կա»:

Ինչ վերաբերում է սերիալների բռնությունն իրական կյանքում կրկնօրինակելուն, հոգեբանը կարծում է, որ դա չնչին տոկոս է կազմում, հատկապես Հայաստանում.

«Հայ ժողովուրդը բռնության նախատրամադրվածություն և հակում չունի, ի տարբերություն հարևանների, մասնավորապես , Ադրբեջանի: Նույնիսկ մեր թշնամիների հանդեպ դաժան չենք եղել: Այսօր Լոնդոնում երեկոյան ժամը 9-ից, 10-ից հետո հնարավոր չէ փողոցում ապահով քայլել, իսկ Երևանում նույնիսկ ժամը 12-ին աղջիկներ են զբոսնում»,- ասաց հոգեբանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---