«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 10-ը

«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 10-ը

PanARMENIAN.Net - «Հարսնաքարի» գործով դատական նիստը կրկին հետաձգվեց:

Մեղադրյալ Արման Բաղդասարային փաստաբանը փոխվել է, նոր փաստաբան է նշանակվել Վաշարշակ Գևորգյանը, որը դատարանից պահանջեց իրեն 2 շաբաթ տրամադրել նյութերին ծանոթանալու համար, սակայն դատարանը գտավ, որ գործի նյութերին ծանոթանալու համար 7 օրը բավարարար է : Նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 10-ը:

Դատախազն առաջարկեց, որ նիստեր նշանակվեն շաբաթական 2 անգամ, քանի որ օբեյկտիվ պատճառներով դրանք հետաձգվում են: Այսուհետ դատական նիստերը կլինեն չորեքշաբթի և ուրբաթ օրերն: Նշենք, որ մեղադրող կողմի փաստաբան Վահե Գրիգորյանը նիստին ներկա չէր:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, կալանավորվել էր 6 մարդ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---