«Հայկական ժամանակ». Սեֆիլյանի իրավունքները խախտելու համար ՀՀ կառավարությունը նրան պետք է վճարի 6 հազար եվրո

«Հայկական ժամանակ». Սեֆիլյանի իրավունքները խախտելու համար ՀՀ կառավարությունը նրան պետք է վճարի 6 հազար եվրո

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախորդ օրը Հայաստանի դեմ միանգամից երկու վճիռ է կայացրել: Վճիռներից մեկը Ժիրայր Սեֆիլյանի, իսկ մյուսը ՀԺԿ անդամ, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Գրիշա Վիրաբյանի գործով է:

Ըստ Եվրադատարանի վճռի, Ժիրայր Սեֆիլյանի իրավունքները խախտելու համար ՀՀ կառավարությունը նրան պետք է վճարի 6 հազար եվրո փոխհատուցում, իսկ Գրիշա Վիրաբյանին կառավարությունը 25 հազար եվրո պետք է վճարի` որպես բարոյական վնասի փոխհատուցում, ևս 6 հազար եվրո որպես դատական ծախսերի փոխհատուցում: Վիրաբյանի գործով Եվրադատարանը ՀՀ կառավարությանն անուղղակիորեն մեղադրել է սուտ բացատրություններ տալու համար: Մասնավորապես, 2004-ի ապրիլի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժնում Վիրաբյանի խոշտանգման հետևանքով ստացած մարմնական վնասվածքների վերաբերյալ ՀՀ կառավարության տված բացատրությունները ԵԴ-ն որակել է «ծայրահեղ կասկածելի և անհավանական»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---