ՎՈՐՈՆԵԺԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՆՇԵԼՈՒ Է ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ29 մարտի 2005 - 06:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Վորոնեժի մարզի հայ համայնքը ապրիլի 7-ին կնշի Մայրության եւ գեղեցկության օրը, ինչպես նաեւ Ավետման տոնը Հոգեւոր միաբանության կենտրոնում: Միջոցառումները կանցկացվեն Հայկական մշակույթի օրերի ընթացքում` Վորոնեժի մարզի Հասարակական պալատի «Ազգային մշակույթների օրեր» նախագծի շրջանակում: Այդ օրը տոնակատարությանը եկած բոլոր վորոնեժցիները կդառնան գեղարվեստական ինքնագործ կոլեկտիվների ելույթի հանդիսատեսները եւ կմասնակցեն արեւելյան քաղցրավենիքներով թեյախմության: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից մինչեւ 10-ը Կենտրոնում կանցկացվեն «Հայաստանի սովորույթները եւ պատմությունը», հայկական կիրակնօրյա դպրոցի մանկական ստեղծագործությունների ցուցահանդեսները, տեսաֆիլմերի դիտում, ստեղծագործական երեկո, որտեղ կհնչեն հայ բանաստեղծների ստեղծագործություններ եւ ազգային երգեր: Կկազմակերպվեն նաեւ դասախոսություններ «Ճարտարապետություն, Հայաստանի վանքերը», «Քրիստոնեությունը որպես Հայաստանի պետական կրոն մեր թվարկությունից 301 տարի առաջ», «Հայկական տառերը 1600 տարեկան են» եւ այլ թեմաներով, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ավելի մանրամասնորեն ծանոթանալ այդ ժողովրդի պատմությանը եւ զարգացմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |