Մայրաքաղաքի երթուղիներից դուրս է բերվել 330 միկրոավտոբուս

Մայրաքաղաքի երթուղիներից դուրս է բերվել 330 միկրոավտոբուս

PanARMENIAN.Net - Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ներկայացրել է մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումների վերջին տվյալները: Համաձայն դրանց միկրոավտոբուսների կրճատման արդյունքում երթուղիներից դուրս է բերվել 330 միկրոավտոբուս: Դրանց երթուղիների մրցութներում ընդգրկված 76 երթուղուց 62-ում արդեն հայտնի են հաղթողները: Մյուս 14-ը չեն բավարարել պահանջներին ր պետք է անցկավեն լրացուցիչ մրցույթներ:

Ավտոբուսային երթուղիների մրցույթները սկսվել են այսօրվանից:

Երթուղային նոր ցանցի անցումով պայմանավորված՝ արդեն փակվել կամ ավտոբուսայինի են փոխվել մի քանի միկրոավտոբուսային երթուղիներ:

Փակվել են 93,102, 109, 110 երթուղիները: Միկրոավտոբուսային 111 և 91 երթուղիների փոխարեն շահագործվում են համապատասխանաբար 11 և 31 երթուղիները: Վերականգնվել է նախկինում գործող ավտոբուսային 14 համարի երթուղին: Բացվել են նոր ավտոբուսային 65 և միկրոավտոբուսային 25 համարի երթուղիները:

Այսօրվա տվյալներով քաղքաքային բոլոր երթուղիներում միասին հաշված աշխատում է 2100 միկրոավտոբուս և 580 ավտոբուս: Երթուղային նոր ցանցի ներդրման աշխատանքների ավարտից հետո կմնա 800-900 միկրոավտոբուս:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---