Ֆրանսիայի իսլամիստները կռվում են Սիրիայի ընդդիմության շարքերում

Ֆրանսիայի իսլամիստները կռվում են Սիրիայի ընդդիմության շարքերում

PanARMENIAN.Net - Իրաքից, Եմենից և Աֆղանստանից հետո, Ֆրանսիայի իսլամիստներն իրենց հայացքներն ուղղել են Սիրիային: Փորձագետները փաստում են, որ սիրիական տարածք են ներթափանցել Ֆրանսիայի քաղաքացիների փոքր խմբեր, որոնք արմատական սուննիներ են և, որոնք կռվում են ընդդիմության շարքերում:

«Առայժմ հոսքն այնքան էլ զանգվածային չէ, ինչպես որ 2003-ին Իրաքի դեպքում, սակայն արդեն շատ բան է արվում»,-«Ֆիգարոյին» տված հարցազրույցում ասել է ահաբեկչության դեմ պայքարով զբաղող ֆրանսիացի դատավոր Մարկ Տրեվեդիչը:

«Ազատության մարտիկներ»` այսպես են նրանք կոչում իրենց: Այս խմբավորումը կռվում է ընդդիմության շարքերում և նրանց համար թշնամի է Բաշար Ասադը, քանի որ վերջինս ալևի է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---