«Ալ-Քայիդան» դեռևս սպառնալիք է հանդիսանում

«Ալ-Քայիդան» դեռևս սպառնալիք է հանդիսանում

PanARMENIAN.Net - «Ալ-Քայիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը, չնայած իր թուլացմանը, ներկայումս պահպանում է իր ակտիվությունը Աֆղանստանում, Եմենում, Սոմալիում, հիգշաբթի օրը հաղորդել է Հնդկաստանի դեսպան, ՄԱԿ-ի ԱԽ հակաահաբեկչական կոմիտեի ներկայացուցիչ Հարդիպ Պուրին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ալ-Քայիդան շարունակում է ակտիվորեն պահպանել կապը այլ ահաբեկչական կազմակերպությունների հետ աշխարհի տարբեր հատվածներում, այդ թվում` Եմենում և Սոմալիում և այն երկրում, որի ներկայացուցիչն եմ ես»,-հայտարարել է Հարդիպ Պուրին: Ըստ նրա, այս ահաբեկչական խմբավորման սպառնալիքը շատ իրատեսական է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---