ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Իվանիշվիլուն ընտրություններում հաղթելու կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Իվանիշվիլուն ընտրություններում հաղթելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հիլարի Քլինթոնը հեռախոսով շնորհավորել է «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլուն հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար:

Ըստ Իվանիշվիլու Facebook-յան գրառման, Հիլարի Քլինթոնը շնորհավորել է Իվանիշվիլուն և նրա թիմին հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել Վրաստանի և ԱՄՆ միջև հարաբերությունները խորացնելու ձգտման համար:

Կողմերն ընդգծել են «ռազմավարական գործընկերության, ինչպես նաև երկրների միջև հետագա համագործակցության կարևորությունը»:

Իր հերթին Իվանիշվիլին կարևորել է ԱՄՆ ավանդը «Վրաստանի ժողովրդավարական զարգացման գործում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Իվանիշվիլին հայտարարել էր, որ իր առաջին արտերկրյա այցը կատարելու է ԱՄՆ՝ հավելելով, որ ամերիկացիները կարևոր դեր են կատարել Վրաստանում ընտրություններից առաջ և ընտրությունների ժամանակ և շատ ներդրումներ են կատարել «Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---