Պաշտպանության նախարարը մի շարք ուսուցիչների է պարգևատրել մասնագիտական տոնի առթիվ

Պաշտպանության նախարարը մի շարք ուսուցիչների է պարգևատրել մասնագիտական տոնի առթիվ

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուսուցչի և կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոնի առթիվ պարգևատրել է մի շարք ուսուցիչների, զինղեկերի և պայմանագրային զինծառայողների:

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը, ուսուցչի և կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոնի առթիվ հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների և առանձին բաժինների պետեր, ուսուցիչներ:

Սեյրան Օհանյանը նշել է, որ բանակն իրականացնում է լայնածավալ ուսումնական գործընթաց, որը սկսվում է ռազմական թեմաներով դասըթացներից և ավարտվում զորավարժություններով:

Սեյրան Օհանյանը նաև բարձր է գնահատել երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը` նշելով, որ յուրաքանչյուր տարի պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունները համատեղ իրականացնում են ռազմական դաստիարակության նշանակության բազմաբնույթ ծրագրեր, իսկ զինված ուժերի բոլոր զորամասերը կցագրված են հանրապետության կրթօջախներին:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում նշել է, որ համատեղ աշխատանքների շնորհիվ զինվորական ծառայությունը և կրթությունը իրար փոխլրացնող, զուգորդող և երբեք միմյանց չհակասող իրողություններ են:

Միջոցառումն եզրափակվել է պարգևատրման արարողությամբ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---