Կցուցադրվի միասեռականների իրավունքների մասին պատմող հայտնի «Parada» ֆիլմը

Կցուցադրվի միասեռականների իրավունքների մասին պատմող հայտնի «Parada» ֆիլմը

PanARMENIAN.Net - Հայաստանում մարդու իրավունքների կարևորության գիտակցության ամրապնդման նպատակով Երևանում Գերմանիայի դեսպանությունը և ԵՄ պատվիրակությունը կազմակերպում են հանդուրժողականության և խտրականության բացառման թեմայով միջազգային ճանաչում գտած «Parada» ֆիլմի ցուցադրությունների շարք: Այն սերբական դրամա է, որն արծարծում է Սերբիայում միասեռականների իրավունքների նուրբ խնդիրը: Ֆիլմի առանցքային թեման Բելգրադում միասեռականների հպարտության շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է այն բանից հետո, երբ առաջինը 2001թ. ավարտվել էր բռնությամբ:

Ֆիլմը կցուցադրվի՝ հոկտեմբերի 8-ին և 10-ին` ժամը 20.00-ին, «Ակումբում», Թումանյան 40, 0010 Երևան, հոկտեմբերի 15-ին և 16-ին` ժամը 20.00-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, Սայաթ-Նովա 4, 0001 Երևան:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---