Մեկնարկել է «Անցյալի պահպանություն` հանուն ապագայի» Հայկական գրադարանների միջազգային համաժողովը

Մեկնարկել է «Անցյալի պահպանություն` հանուն ապագայի» Հայկական գրադարանների միջազգային համաժողովը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Անցյալի պահպանություն` հանուն ապագայի» խորագրով Հայկական գրադարանների միջազգային երկրորդ համաժողովը, որը կազմակերպվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ ջանքերով: Համաժողովին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի, ինչպես նաև Հայ Եկեղեցու Նվիրապետական աթոռների ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունը, նույն օրը համաժողովի մասնակիցներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը կարևորեց միջգրադարանային համագործակցությունը, որի շրջանակներում ծրագրվում է հայագիտական գրականության շտեմարանի ստեղծում: Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին` նշելով, որ առաջիկային Մայր Աթոռում բացվող Մատենադարանն իր ժամանակակից հնարավորություններով լավագույնս կծառայի հայագիտության և աստվածաբանական գիտությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև շքանշանի հանձնման արարողություն: Ազգային-եկեղեցական և գիտական բեղուն գործունեության համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցոմ «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց համաժողովի մասնակից Տ. Ներսես ավագ քահանա Ներսեսյանին (Մեծ Բրիտանիայի հայոց թեմ):

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը պատասխանեց համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---