ՊԵԿ նախկին աշխատակցի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

ՊԵԿ նախկին աշխատակցի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող կադրային բարեփոխումների արդյունքում 2012 թվականի հունվարին աշխատանքից ազատված Ռոմիկ Եսայանի նկատմամբ այսօր ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ լրատվական ծառայությունը, պարզվել է, որ Ռոմիկ Եսայանը, օգտագործելով կոմիտեի աշխատակից լինելու հանգամանքը, հովանավորչություն է իրականացրել վարսավիրական գործունեությամբ զբաղվող Աննա Գրիգորյանի նկատմամբ: Հարկային օրենսդրությունը շրջանցելու հարցում օգնության, նախկինում կուտակված հարկային պարտավորությունները մարելու, ինչպես նաև հարկերի վճարումից խուսափելու համար ելակետային տվյալների խեղաթյուրման խոստման դիմաց Եսայանը ամիսներ շարունակ Ա. Գրիգորյանից պահանջել և ստացել է ամսական 230.000 դրամ:

Ռ. Եսայանի առաջարկով պետական բյուջեի հանդեպ մոտ 830.000 դրամ հարկային պարտավորություններ կուտակած Ա. Գրիգորյանը, դադարեցնելով անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը, աշխատանքը շարունակել է Ռ. Եսայանին պատկանող «Վաչ Վար Տեքս» ՍՊԸ-ի միջոցով: Խարդախության փաստը բացահայտվել է պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող հսկողության, հարկային իրավախախտումների, ինչպես նաև ՊԵԿ համակարգի պաշտոնատար անձանց կողմից հովանավորչության դեպքերի հայտնաբերման և դրանց դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---