Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է ներկայցրել ենթադրյալ սիրիացի լրտեսին

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է ներկայցրել ենթադրյալ սիրիացի լրտեսին

PanARMENIAN.Net - Գերմանիայի դաշնային դատախազությունը սեպտեմբերի 25-ին մեղադրանք է ներկայցրել ենթադրյալ սիրիացի լրտեսին` 48-ամյա Մահմուդ էլ-Ային, ով ձերբակալվել է փետրվարի Բեռլինում: Այս մասին գերատեսչությունը հաղորդել է ուրբաթ օրը` հոկտեմբերի 5-ին, իր կայքում: Ձերբակալվածը երկքաղաքացիություն ունի` Գերմանիա և Լիբանան:

Դատախազության տվյալներով, Մահմուդ էլ-Ան աշխատել է սիրիական հետախուզության համար` սկսած 2007թ մինչև իր ձերբակալության պահը:

Նա հետևել է սիրիացի ընդդիմադիրներին, որոնք բնակվում են ԳՖՀ տարածքում և տեղեկություններ հավաքել նրանց մասին: Ստացված տեղեկությունները նա միջնորդի միջոցով փոխանցել է Դամասկոս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---