Հովհաննես Զատիկյան. Խաչատուր Աբովյանի արխիվը լուրջ ուսումնասիրության կարիք ունի

Հովհաննես Զատիկյան. Խաչատուր Աբովյանի արխիվը լուրջ ուսումնասիրության կարիք ունի

PanARMENIAN.Net - 1848 թվականից ի վեր այս տարի՝ առաջին անգամ, տպագրվել է Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունների անգլերեն ժողովածուն: Այ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրողի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը: Փոքրիկ ժողովածուն ընդգրկում է «Թուրքի աղջիկը» պատմվածքը և Աբովյանի գրած առակները:

Այժմ տպագրության են պատրաստվում գրողի «Պարապ վախտի խաղալիքը» և «Նախաշավիղ» ստեղծագործությունները:

Աբովյանի ստեղծագործությունների անգլերեն ժողովածուն տպագրվել է տուն-թանգարանի միջոցներով: Զատիկյանը նշեց նաև, որ հանդիպել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և ներկայացրել իր ծրագրերը՝ կապված գրքերի տարածման հետ : Գրողի տուն –թանգարանի տնօրենը ցանկանում է գրեքերը բաժանել Հայաստանի անգլալեզու դպորցների գրադարաններին :Զատիկայնը տեղեկացրեց, որ օրերս թանգարանի միջոցներով լույս է տեսել նաև «Հայկական հարց» աբովյանագիտական հանդեսը: Նա նշեց, որ Աբովյանն ունեցել է շատ մեծ արխիվ, որն այսօր արկղերում է ուսումնասիրման կարիք ունի : Օրերս արխիվներից մեկում հայտնաբերվել են Աբովյանի ՝ գերմաներով գրված ձեռագրերը , որտեղ նա գրել է հայկական երաժշտության վերաբերյալ իր ուսումնասիրությունների մասին: Զատիկյանը համապատասխան մասնագետ է փնտրում ձեռագիրը վերծանելու և թարգմանելու համար:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---