Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի «ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցահանդեսը![]() 8 հոկտեմբերի 2012 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում կբացվի «ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է Երևանի պատմության թանգարանի հետ և ազդարարում է 2012 թ. Էրեբունի-Երևան տոնակատարությունների սկիզբը: Ցուցադրությանը ներկայացված են հայ ազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ՝ անցյալ դարի առաջին կեսի երևանյան համայնապատկերներով: Միևնույն ժամանակ ընդգրկված են ժամանակակից Երևանի տարբեր լուսանկարներ, որոնք խորհրդանշում են մեր քաղաքի առաջընթացը և ապագայից հայացք ուղղորդում պատմական Երևանին: «Հավատարիմ մնալով իր առաքելությանը` «համաշխարհային արվեստի լավագույնը ներկայացնել Հայաստանում և Հայաստանի լավագույնը ներկայացնել աշխարհին», նման համատեղ ցուցադրությունների կազմակերպմամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նպատակ է հետապնդում միջազգային չափանիշներին համապատասխան իր ցուցասրահներում ապահովելու համագործակից թանգարանների ներկայությունը: Վստահ եմ, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում նորովի ներկայացված Երևանի պատմության թանգարանն էլ ավելի հասանելի կդառնա արվեստասեր հասարակության համար, ինչպես այս ցուցադրության ընթացքում, այնպես էլ ծրագրի ավարտից հետո»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը: «ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցահանդեսին ներկայացված են այնպիսի ստեղծագործություններ, որոնք այսօր ներկայացնում են ոչ միայն գեղարվեստական, այլև պատմական արժեք, որովհետև այնտեղ պատկերված քաղաքն այլևս պատմություն է: Շնորհիվ Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի, Հ. Կոջոյանի, Ս. Առաքելյանի ու այլ հանրահայտ գեղանկարիչների, մեր սերունդը ճշգրիտ պատկերացում է ստանում այն Երևանի մասին, որի ժամանակակիցը չի եղել»,- գտնում է Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը: «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահի մուտքը անվճար կլինի հանրության համար հոկտեմբերի 12-14-ը: Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 16-ը: Այս ցուցահանդեսով Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է միջթանգարանային համագործակցության իր ծրագիրը` համատեղ ցուցադրություններ կազմակերպելով քույր-թանգարանների հետ: Ռուսական արվեստի թանգարանի հետ համատեղ «Գարնանային մոտիվներ» ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում առաջինն էր այս ծրագրի շրջանակներում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |