Պայթեցվել է Իրանից Թուրքիա գնացող գազատարը

Պայթեցվել է Իրանից Թուրքիա գնացող գազատարը

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքում այսօր պայթեցվել է Իրանից Թուրքիա գնացող գազատարը: Ինչպես հայտնում է թուրքական լրատվական «ԴԽԱ» գործակալությունը, դիվերսիան կատարել են Քրդական աշխատավորական կուսակցության ծայրահեղականները:

Ինչպես հայտնում է գործակալությունը, պայթյունի հետևանքով առաջացել է 3 մ խորությամբ և 50 մ տրամագծով փոսորակ: Գազի բռնկում տեղի չի ունեցել, գնում են վերականգնման աշխատանքներ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Արդեն մի քանի ամիս է, ինչ Թուրքիայի զինվորականները քուրդ անջատողականների ոչնչացման խոշոր գործողություն են անցկացնում: Անցած գիշեր թուրքական ավիացիան հրթիռակոծել է ՔԱԿ դիրքերը Հյուսիսային Իրաքում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---