Կոսովոյի սերբերը պահանջում են վերանայել Սերբիայի նախկին կառավարության պայմանավորվածությունները Պրիշտինայի հետ

Կոսովոյի սերբերը պահանջում են վերանայել Սերբիայի նախկին կառավարության պայմանավորվածությունները Պրիշտինայի հետ

PanARMENIAN.Net - Կոսովոյի սերբերը դիմել են երկրի Սահմանադրական դատարան նախորդ կառավարության և Պրիշտինայի պայմանավորվածություններն ապօրինի ճանաչելու հայցով: Այդ մասին այսօր հայտարարել է ռուս լրագրողներին հայտնի քաղաքական գործիչ Զվեչան Դրագիշ Միլովիչը:

«Մենք համապատասխան հարցում ենք ուղարկել ՍԴ, գնահատական տալու համար Պրիշտինայի հետ բանակցություններում սերբական պատվիրակության ղեկավար Բորիսլավ Ստեֆանովիչի գործողություններին և նրա կնքած համաձայնագրերին, որոնք հակասում են Կոսովոյի սերբերի շահերին»,-ասել է Միլովիչը:

Միլովիչը նկատել է, որ երկրի ներկա իշխանությունները ևս մինչ օրս չեն կարողացել ընդհանուր պլատֆորմ մշակել Պրիշտինայի համար բանակցություններում և հաճախ հակասական կարծիքներ են հայտնում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---