Վ. Կովալենկո. Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանի հայերը վերադառնան Հայաստան

Վ. Կովալենկո. Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանի հայերը վերադառնան Հայաստան

PanARMENIAN.Net - Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի հայերը Ռուսաստանից վերադառնան Հայաստան: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն` ամփոփելով հայ-ռուսական առաջին գիտազբոսաշրջային արշավի արդյունքները, որն ավարտվել է այսօր: «Հասարակական նշանակության տեսանկյունից այդ արշավը մեծ ուշադրություն է գրավել, քանի որ առաջին անգամ է կազմակերպվել նման ձևաչափով և անդրադարձել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի: Մեզ չեն բավարարում մեր ժողովուրդների միջև կապերը, դրանք պետք է բազմաբնույթ լինեն, որովհետև մենք դաշնակից երկրներ ենք: Բացի այդ, Ռուսաստանում բնակվող հայերի մեծամասնությունը մինչև հիմա երբեք չեն եղել Հայաստանում, և այդ արշավի արդյունքներն ուղղված են լինելու նաև նրան, որպեսզի նրանք գան հայրենիք»,- հայտարարել է նա, հույս հայտնելով, որ արշավի արդյունքները կօգնեն ժողովուրդներին կապել ավելի սերտ կապերով:

Առաջին հայ-ռուսական գիտազբոսաշրջային արշավը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ դեսպանատան հովանու ներքո: Արշավը սկսվել է Երևանում, այնուհետև երթուղին անցել է Գյումրիով, Դիլիջանով, Սևանով, Գորիսով, Կապանով, Մեղրիով, Օշականով և Էջմիածնով: Միջոցառումը կայացել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---