ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Հանրապետության ընտրազանգվածը պետք է ընտրություն կատարի Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ընդդիմության թեկնածու, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի միջեւ: Ինչպես հայտնի է, փետրվարի 19-ին քվեարկության առաջին փուլի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հավաքել էր ընտրողների ձայների 49,5 տոկոսը, իսկ Ստեփան Դեմիրճյանը` 28,2 տոկոսը: Այսօր, ինչպես եւ փետրվարի 19-ին, քվեարկության երկրորդ փուլի ընթացքին կհետեւեն ավելի քան 5 հազար հայրենական եւ միջազգային դիտորդներ, այդ թվում` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաքելությունը, ԵԱՀԿ դիտորդները, ԱՊՀ դիտորդական առաքելության եւ ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի անդամները: Հայաստանի լրագրողներից բացի քվեարկությունը կլուսաբանեն օտարերկրյա ԶԼՄ-ների ավելի քան 50 ներկայացուցիչներ: Ընտրությունների օրը հասարակական կարգի պահպանումը կիրականացնեն 10 հազար ոստիկաններ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---