Վաղը կմեկնարկի «Դարձի՛ր հերոս, նվիրի՛ր արյուն» արյունատվության ակցիան

Վաղը կմեկնարկի «Դարձի՛ր հերոս, նվիրի՛ր արյուն» արյունատվության ակցիան

PanARMENIAN.Net - Վաղը` հոկտեմբերի 11-ին Արյունաբանական կենտրոնում մեկնարկում է «Դարձիր հերոս, նվիրիր արյուն» արյունատվության ակցիան:

Ակցիան կազմակերպել են «The Laboratory», «Be Informed» ՀԿ-ն և Արյունաբանական կենտրոնը: Այն նվիրված է Արյունաբանական կենտրոնում բուժվող հիվանդներին:

Արյան տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ արյուն: Շատ հաճախ տվյալ հիվանդների հարազատները ի վիճակի չեն լինում արյուն հանձնել, այս դեպքում նրանց փոխներարկում են կամավոր անհատույց դոնորներից վերցված արյուն:

Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2010թ. կատարվել է մոտ 13 000 արյունատվություն: Սակայն Հայաստանում կա հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---