Այսօր տեղի է ունեցել ՌՈ նախկին աշխատակից Դավիթ Ալիխանյանի դատավարությունը

Այսօր տեղի է ունեցել  ՌՈ  նախկին աշխատակից  Դավիթ Ալիխանյանի դատավարությունը

PanARMENIAN.Net - Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել ռազմական ոստիկանության նախկին աշխատող Դավիթ Ալիխանյանի դատավարությունը: Վերջինս 20 օրյա պարեկային ծառայող է եղել, երբ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով: Որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը:

Մեղադրյալի հարազատները պնդում են, որ իրականում դատախազության և ռազմական ոստիկանության միջև ներքին լուրջ հակասություններ կան, որոնց արդյունքում էլ «պատահականորեն» թիրախում հայտնվել է նաև Դավիթ Ալիխանյանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Ալիխանյանի պաշտպան Սեդա Սաֆարյանն ասաց, որ պարեկային ծառայությունը պաշտոն չի համարվում, ուստի չի կարող մեղադրյալի կողմից պաշտոնական դիրքի չարաշահում լինել: «Մենք պահանջում ենք, որ կալանքի ժամկետը չերկարացվի և դրա անհրաժեշտությունը չհիմնավորվի քննչական գործողությունների իրականացմամբ: Ոչ մի փաստարկ չի ներկայացվել, որ Դավիթ Ալիխանյանի՝ ազատության մեջ մնալը կխանգարի այդ գործընթացին», - ասաց Սեդա Սաֆարյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ դատարանը, որի վերաբերմունքն իր խոսքով կանխակալ է, այս պահին քննում է ինքնաբացարկի մասին իր միջնորդությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---