Սոչիի Օլիմպիադայի մասնակիցները կգտնվեն լավագույն պայմաններում, ասել է Ժան Կլոդ Կիլլին

Սոչիի Օլիմպիադայի մասնակիցները կգտնվեն լավագույն պայմաններում, ասել է Ժան Կլոդ Կիլլին

PanARMENIAN.Net - Օլիմպիադայի մասնակիցները կգտնվեն լավագույն պայմաններում նախորդ ձմեռային Օլիմպիական խաղերի համեմատ, հայտարարել է Միջազգային Օլիմպիական կոմիտեի համակարգող հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Կիլլին:

ՄՕԿ համակարգող հանձնաժողովը ժամանել է Սոչի 8-րդ աշխատանքային այցով, որը տևել է հոկտեմբերի 9-11-ը, հաղորդում է rsport.ru-ն:

«Երեք օրերի ընթացքում մենք մանրամասն զննել ենք Օլիմպիական խաղերին Սոչիի նախապատրաստությունը: Ես կարող եմ նշել զգալի առաջընթաց օբյեկտների շինարարությունում: Մենք այցելել ենք երկաթուղային հանգույց, ցատկահարթակ, սահնակային-բոբսլեյի ուղի: Իհարկե, դեռ շատ անելիքներ կան, բայց ես համոզված եմ, որ ամեն ինչ հիանալի կլինի: Մենք նաև դիտարկել ենք ծառայության հարցերը, այս ուղղությամբ անթերի աշխատանք է կատարվել: Մարզիկները կգտնվեն հիանալի պայմաններում: Իմ կարծիքով, այլ ձմեռային օլիմպիական խաղերի համեմատ դրանք կլինեն լավագույն պայմաններ, այստեղ միմյանց մոտ գտնվում են երեք օլիմպիական գյուղեր»,- ասել է Կիլլին մամլո ասուլիսում:

Նա նշել է, որ այս սեզոնում Սոչին կընդունի 20 թեստային մրցումներ, դրանք ցույց կտան, թե որքանով է քաղաքը պատրաստ խաղերին. «Մենք ներկա կլինենք այդ բոլոր մրցումներին և կաջակցենք: Մենք դեռ մեծ խնդիր ունենք անձնակազմ հավաքելու ուղղությամբ, պետք են հազարավոր մարդիկ: Եթե մենք գտնենք լավ մարդկանց, մենք հաջողության կհասնենք»,- ասել է Կիլլին:

Սոչիի Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2014-ի փետրվարի 7-23-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---