11 հոկտեմբերի 2012 - 18:46 AMT
Հայտնի սրբապատկերագիր Եվգենի Մամիկոնյանը Երևանում վարպետության դասեր է տվել

Հոկտեմբերի 10-ին Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում կայացել են հայտնի սրբատակերագիր Եվգենի Մամիկոնյանի վարպետության դասերը: Վարպետը հանրահայտ Աստվածամոր սրբապակերի հեղինակն է, որը պահվում է մոսկովյան Ամենափրկչի տաճարում:

Վարպետության դասերին մասնակցել են «Անկործան պատ» մենաստանի երեց, հայր Վլադիմիրը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները, սրբապատկերագրության սիրահարները:

Վարպետության դասերի ավարտից հետո Մամիկոնյանն ու մասնակիցները շնորհակալություն են հայտնել Ռուսհամագործակցության ներկայացուցչությանը յուրատիպ և օգտակար հանդիպման համար: Վարպետության դասերը կազմակերպել է ԳՄՌԿ մշակութային ծրագրերի համակրգող Սուսաննա Հովհաննիսյանը, հաղորդում է Ռուսհամագործակցության մամուլի ծառայությունը: