Միրչա Լուչեսկու. Մխիթարյանը պետք է մեր թիմին, այդ պատճառով մենք մերժել ենք «Զենիթին»

Միրչա Լուչեսկու. Մխիթարյանը պետք է մեր թիմին, այդ պատճառով մենք մերժել ենք «Զենիթին»

PanARMENIAN.Net - Այս եվրոպական խաղաշրջանի բացմանը «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր հայտնվել «Զենիթում», բայց նրա ներկա ակումբը մերժել է գայթակղիչ առաջարկը: Այդ մասին պատմել է «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն:

«Մխիթարյանը պետք է մեր թիմին, և մենք նրան թողել ենք մեզ մոտ: Նա դեռ երիտասարդ է, նրան հիանալի կարիերա է սպասում: Նա խելացի է, խոսում է մի քանի լեզուներով, ներառյալ պորտուգալերենը, քանի որ որոշ ժամանակ ապրել է Սան Պաուլոյում: Մխիթարյանի մայրը նրա գործակալն է, քույրն աշխատում է որպես Միշել Պլատինիի օգնական: Հայերն ամենուր են, համարյա ինչպես Մխիթարյանը դաշտում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---