Դամասկոսն ու Մոսկվան պնդում են, որ Թուրքիայում վայրէջքի պարտադրված ինքնաթիռը քաղաքացիական բեռ էր փոխադրում

Դամասկոսն ու Մոսկվան պնդում են, որ Թուրքիայում վայրէջքի պարտադրված ինքնաթիռը քաղաքացիական բեռ էր փոխադրում

PanARMENIAN.Net - Մոսկվա-Դամասկոս չվերթով ընթացող սիրիական օդանավում «արգելված» բեռներ չեն եղել: Ինչպես այսօր հայտարարել է Դամասկոսւմ կայացած մամլո ասուլիսում Սիրիական ազգային ավիաընկերության ղեկավար Հեյդա Աբդուլատիֆը, ինքնաթիռը էլեկտրոնային սարքավորումով քաղաքացիական բեր էր փոխադրում:

Ավելի վաղ Սիրիայի տրանսպորտի նախարար Մահմուդ Սաիդը գնահատել էր թուրքական իշխանությունների վարքագիծը որպես «օդահենության» ակտ: Նա նշել էր, որ Թուրքիայի ՌՕՈւ կողմից վայրէջքի պարտադրումը քաղաքացիական օդանավին «օդագնացության միջազգային նորմերի աղաղակող խախտում է»:

ՌԴ «Վնուկովո» օդանավակայանում հայտնել են, որ ավիափոխադրումների համար արգելված բեռներ «Սիրիական ավիաուղիների» օդանավում չեն եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---