ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԿՈՉՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԴՐՎԻ ԲՈՒՆԴԵՍԹԱԳՈՒՄ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՄԱՅԻՍԻՑ ՈՉ ՇՈՒՏ 6 ապրիլի 2005 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Քրիստոնեա-ժողովրդավարական միության թուրք-գերմանական համաժողովի նախագահ Բյուլենթ Արսլանը հրաժարվել է մասնակցել Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության Հայոց ցեղասպանության մասին հայտարարության քննարկումներին, տեղեկացնում է OTC գերմանական լրատվական ինտերնետ կայքը: Նրա խոսքերով` «դա շատ նրբախնդիր հարց է եւ չի կարող իրականորեն ներկայացվել Գերմանիայում»: «Դրսից ամեն միջամտություն կդժվարացնի հայ եւ թուրք ժողովուրդների մերձեցումը: Անհրաժեշտ է պատմությունն ընդունել օբյեկտիվորեն»,- նշել է նա: Նշենք, որ ՔԴՄ/ՔՍՄ խմբակցությունը մարտի սկզբին Բունդեսթագի քննարկմանն է ներկայացրել հայտարարություն, որտեղ կոչ է արվում Թուրքիային վերցնել իր վրա Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ հայտարարության քննարկումը հետաձգվել էր կանաչների եւ սոցիալ-դեմոկրատների պնդմամբ, որոնք չէին ցանկանում հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրեդերի Անկարա մեկնելու նախօրեին: Հայտարարության նախնական քննարկումը կկայանա ապրիլի 21-ին, իսկ քննարկումը կանցկացվի մայիսին կամ հունիսին` կանաչների եւ սոցիալ-դեմոկրատների պնդմամբ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |