«Վրացական երազանքը» Կանդելակիին` որպես Վրաստանում որևէ պաշտոնի թեկնածու չի դիտարկում

«Վրացական երազանքը» Կանդելակիին` որպես Վրաստանում որևէ պաշտոնի թեկնածու չի դիտարկում

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանքի»` ԱԳ նախարարի թեկնածու Մայա Պանջիկիձեն հերքում է որոշ ռուսական ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, որ հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին կարող է հայտնվել երկրի նոր կառավարության կազմում:

Կանդելակիի` որպես փոխվարչապետի, նշանակման հնարավորության մասին լուրերը հայտնվել էին top.rbc.ru կայքում` հղելով նախարարների նոր կաբինետի աղբյուրին:

«Սա անլուրջ հարց է, Կանդելակին ոչ մի անգամ չի հիշատակվել: Կոչ եմ անում բոլոր լրագրողներին չհղել սոցկայքերի տեղեկատվությանը»,-հայտարարել է Պանջիկիձեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---