«Ժողովուրդ». Արծրուն Պեպանյան. Բնապահպանության նախարարը կործանել է նախարարությունը

«Ժողովուրդ». Արծրուն Պեպանյան. Բնապահպանության նախարարը կործանել է նախարարությունը

PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանն ինքնակամ հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ վերջապես ազատվել է այդ գերեզմանոցից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով իր գրառումը, Պեպանյանը նշել է. «Դե որովհետև էնտեղ նախարարություն իրականում գոյություն չունի, էնտեղ գերեզմանոց է, բայց ի տարբերություն դրա` հարգանքի ոչ արժանի: Ես շատ վաղուց փորձում էի դուրս գալ աշխատանքից:

Անընդհատ հետաձգում էի` կարծելով, թե նախարարությունում կադրային փոփոխություն կլինի: Նախարարը կործանել է նախարարությունը»: Պեպանյանն այսքանից հետո պատրաստվում է բացել հիմնադրամ, ապա ստեղծել քաղաքագետների գործունեության կենտրոն և զբաղվել սիրած գործով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---