Գյումրի– Բավրա ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. ՌԴ քաղաքացին հոսպիտալացվել է

Գյումրի– Բավրա ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. ՌԴ քաղաքացին հոսպիտալացվել է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 22.04-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի– Բավրա ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարատրանսպորտային պատահար:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 32 ԼՍ 704 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով վարորդ` ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Ալեքսանդր Սադչիկովն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Սադչիկովին և տեղափոխել Գյումրիի «Գյուլբենկյան» բժշկական կենտրոն, այնուհետև` ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալ:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---