Իտալական էստրադայի աստղ In-Grid-ը ելույթ կունենա Ազատության հրապարակում

Իտալական էստրադայի աստղ In-Grid-ը ելույթ կունենա Ազատության հրապարակում

PanARMENIAN.Net - Հանրահայտ իտալացի երգչուհի In-Grid-ը հոկտեմբերի 14-ին ելույթ կունենա Ազատության հրապարակում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին Յունիբանկ-ից: Համերգը կազմակերպվել է բանկի 11-ամյակի կապակցությամբ: Երգչուհու ելույթին կնախորդեն և կհաջորդեն դիջեյների ելույթները:

Ինգրիդ Ալբերինին կամ In-Grid-ը ծնվել է Իտալիայում: Նրան անվանել են Ինգրիդ` ի պատիվ հանրահայտ դերասանուհի Ինգրիդ Բերգմանի:

1994 թ-ին երգչուհին հաղթել է «Սան Ռեմոյի ձայնը» մրցույթում, որից հետո սկսում է տարբեր միջոցառումներում նրա ելույթների շարքը: Նրան միջազգային բեմ բերեց Tu es Foutu երգը և ֆրանսալեզու Rendéz-Vous ձայնասկավառակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---